Թուրքիան ու Ադրբեջանը Մեծ Թուրան կառուցման ճանապարհին Հայաստանն են ծրագրում ոչնչացնել,իսկ նիկոլիստները հպարտ Եվրատեսիլի են պատրաստվում՝հանրության մեծամասնության հավանության ներքո։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:․
« Որպես պատմաբան ինքս ինձ միշտ հարց եմ տվել՝ ինչպե՞ս կարող էին կործանվել Հայոց թագավորությունները:
Հիմա հասկացա…սենց տոնածառ տնկելով,ստամոքսով ապրելով ու դավաճաններին երկրպագելով։
Թուրքիան ու Ադրբեջանը Մեծ Թուրան կառուցման ճանապարհին Հայաստանն են ծրագրում ոչնչացնել,իսկ նիկոլիստները հպարտ Եվրատեսիլի են պատրաստվում՝հանրության մեծամասնության հավանության ներքո։
Ընդամենը սեպտեմբերի 13-14-ի պատերազմին 207 զոհ ենք տվել,իսկ սրանք 750.000 դոլարանոց տոնական միջոցառումների «կայֆեր» են անում ։
Աստված հոգիդ լուսավորի Հրանտ Մաթեւոսյան,որ ասում էիր՝ մարդն ու անասունն իրարից ջոկվում են հիշողությամբ։
Սրանք ոչ հիշողություն ունեն ու ոչ էլ հայրենիք։
Սրանցն աթոռն է ու թուրքի առաջ «ծնկի գալը»։
Երանի Վազգենին,Դուշման Վարդանին,Աշոտ Նավասարդյանին ու մեր բոլոր նահատակված հերոսներին,որ չեն տեսնում մեր ազգային խայտառակությունն ու անկումը։
Բայց «վերեւն» իրենց ի՞նչ պատասխան ենք տալու…
Ամենամեծ գժվելիքը նա է,որ սրանց հեչ պետք էլ չէ,որ 30 տարվա ազգային երազանք ՛ու նպատակ են թաղել։
Ալիեւն ասում է՝ ի՞նչ Հայաստան պետություն,նրանք ովքե՞ր են ու տենց շարունակ։
Բոլորիս է ասում թուրքը,բոլորիս։
Ու հերիք է ջայլամի նման ապրենք,թե դա մեզ հետ կապ չունի,իբր Նիկոլին է միայն ասում։
Նիկոլին կարո՞ղ է Նամիբիայի ժողովուրդն է ընտրել…
Նախկինում ասում էի՝ ամենավատ բանն ինքնախաբեությունն է։
Ոչ։
Ամենավատն ՝ անզորությունն է,երբ հայրենիքդ դարձնում են մանրադրամ ու երգ ու պարի տակ ընտրված կապիտուլյանտները սկուտեղի վրա այն հանձնում են բոլորին,բացի Հայից։
Լինե՞լ,թե՞՝չլինելու մեջ մեր հասարակությունը կարծես ընտրեց երկրորդը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը