«Բոլոր այն քաղաքացիները, որոնք մտածում են Արցախը տանք ապրելու ենք բարեկեցիկ, խաղաղ ու անվտանգ պետք է քաջ գիտակցեն, որ Արցախը տալով տալիս ենք Հայաստանը , Հայաստանի կենսագործունեության, զարգացման, հայ ժողովրդի գոյատևման բանալին այսօր Արցախում է, Արցախը տալով տալիս ենք Սյունիքը , Ջերմուկը, Վարդենիսը և Երևանը»,-այսօր ԱԺ-ում լրագորղների հետ ունեցած զրույցւոմ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հարցին, թե՝ ունեցած միջազգային ու պաշտոնական հանդիպումներում ինչպիսին է միջազգային հանրության արձագանքը, նա նշեց․
«Հանդիպումներ եմ ունեցել բավականին բարձր մակարդակի և՛ Ֆրանսիայում, և՛ Կիպրոսում, դրանից առաջ՝ Բրյուսելում , հենց այդ հանդիպումների արդյունքում եմ շատ հստակ ասում , որ միջազգային կոնսենսուս նշաձողը իջեցնելու մասին չկա․ դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է։ Այն փաստարկները, որ մենք հիմնավոր ներկայացնում ենք միջազգային տարբեր ատյաններւմ, պաշտոնական հանդիպումների ժամանակ առաջին անգամ են լսել»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը