02 12 2022

ՔՊ-ի առաջարկած տարբերակով ԼՂ հայ ժողովուրդը դիտարկվում է Ադրբեջնում բնակվող փոքրամասնություն․ Թևանյան



Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Նիստում քննարկվում է՝  «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

Իշխող «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցությունը ևս մասնակցում է նիստին:  Սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն հայտնել էր, նախագծում կան կետեր, որոնց հետ իրենք համաձայն չեն, ուստի որոշ փոփոխություններ են առաջարկել նախագծում:

Թե, որո՞նք են այդ կետերը Անդրանիկ Թևանյանից հետաքրքրվեց Ագնեսա Խամոյանը․ հարցին ի պատասխան  Թևանյանը նշեց, որ ի տարբերություն  ընդդիմության ներկայացրած հայտարարության տարբերակին, ՔՊ-ն առաջարկել է ձևակերպել  «ԼՂ հայության վրա հարձակում», որով, ըստ Անդրանիկ Թևանյանի,  ԼՂ  հայ ժողովուրդը դիտարկվում է  որպես՝ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն, ինչին իհարկե դեմ է ընդդիմադիր խմբակցությունը։

«Ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված ձևակերպումները ջնջված են, իրենք դրան կողմ չեն․  Շուշիի հռչակագրի դատապարտմանն  իրենք դեմ են։ Հանված էր Հայաստանի հանձնառությունը՝ ինքնորշման իրավունքի իրացման  և անվտանգության ապահովման մասով, իսկ ես հիշեցնեմ, որ դա ՀՀ Անկախության հռչակագրից է բխում»,-ասաց Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ