Դեռ 2012-ին մենք ունեինք առաջարկներ, որոնք, եթե ընդունվեին, կարող էին մեկընդմիշտ փակել այս խնդիրը, հուսով եմ։ Դեռ այդ ժամանկ ի հայտ եկավ Ղարաբաղի կարգավիճակը հետագայում լուծելու հայեցակարգը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին։
«Հայեցակարգը պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ գտնվող հինգ ադրբեջանական շրջաններից՝ թողնելով երկու շրջան, որոնք միացնում են Հայաստանը Ղարաբաղին, և այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք ադրբեջանական են, ոչ ոք դա չի վիճարկում, կորոշվի ժամանակի հետ՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշման ժամանակ։ Առաջին անգամ հայտնվեց գաղափար՝ Ղարաբաղի կարգավիճակ լուծել հետագայում՝ թողնել հաջորդ սերունդներին։
Հետո 2020 թվականի աշնանը պատերազմ սկսվեց, որը կանգ առավ եռակողմ հայտարարություններ շնորհիվ, տեղի ունեցավ երեք եռակողմ գագաթնաժողով՝ նախագահ Պուտինի մասնակցությամբ՝ երկուսը Մոսկվայում և մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ սկսել քաղաքական գործընթացը, և կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է թողնել ապագային։
Ելնելով դրանից՝ ՌԴ-ն ձեւակերպել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվել է կողմերին. այնտեղ այդ արտահայտությունը պարունակվում էր։
Ի դեպ, ադրբեջանական կողմը հայտնել է, որ գրեթե ամեն ինչին համաձայն է, բայց կարգավիճակի հարցը պետք է լրացուցիչ մշակվի։
Երբ մենք հանդիպեցինք Սոչիում այս տարվա հոկտեմբերի վերջին, ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել այն ջենտլմենական ըմբռնման հիման վրա, որ լուծեն բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակը՝ ավելի ուշ։
Բայց երբ նրանք, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը, եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն նույն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել ՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները հաստատում են սահմանների անխախտելիությունը այն սահմաններում, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ հանրապետությունների միջև, այլ կերպ ասած՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) միանշանակ Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմում։
Այդ պատճառով, երբ ստորագրելով այդ պայմանավորվածությունը, հայ գործընկերներն ասում են՝ թող Ռուսաստանը հաստատի Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր առաջարկները, դուք ինքներդ եք հասկանում, որ դա ոչ թե բանակցություններ վարելու օպերայից է, այլ մեկ այլ»,- ասել Է Լավրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը