«Եվրոպան բավականին լուրջ կորուստներ է կրել, արդեն նույնիսկ կարելի է տեսականորեն համեմատել, որ 30-35 տոկոս համապատասխանում են, օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացված Եվրոպային»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արման Աբովյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպայի ունեցած վնասներին:
«Առաջին հերթին Եվրոպայի բարեկեցությունը կառուցվում էր երկու հիմնական դրույթների շուրջ՝ էժան էներգակիրներ, որոնք ստանում էին Ռուսաստանից և Մերձավոր արևելքի պետություններից, և շուկաները, որտեղ այդ ամեն ինչն իրացվում էր: Այսօր Եվրոպան ըստ էության, ինքն իրեն զրկել է թե՛ շուկաներից, թե՛ էներգակիրներից: Եվ կան փաստեր, որ Գերմանիայի, Ֆրանսիայի ծանր արդյունաբերությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում զբաղեցնում էր համաշխարհային շուկայի գրեթե 90 տոկոսը, իսկ հիմա կեսով կրճատվել է»,- ասաց քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը