«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին, ըստ աղբյուրի, հայտարարել է ՌԴ նախագահ խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
«Ռուսաստանը շարունակում է աջակցել երկու պետություններին իրավիճակի կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,-հավելել է Պեսկովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը