Պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ դու Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում ՀԱՊԿ նախագահող ես եղել, ինչո՞ւ չես կարողացել, որպես ՀԱՊԿ նախագահող, հասնել նրան, որ ստորագրվի մի փաստաթուղթ , որում, ինչպես դու ես նշում, քաղաքական գնահատականեր լինեն Ադրբեջանի գործողությունների մասին և կանխող քայլեր արվեն»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ընդգծելով․ « Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որտեղ որևէ ձախողման մեջ իշխանություններն ընդունում են սեփական մեղքի բաժինը , պատերազի մեջ իրնք մեղավոր չեն, տապալված բանակցություններում իրենք մեղավոր չեն , որ Ադրբեջանը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում իրենք մեղավոր չեն , որևէ բանում իրենք մեղավոր չեն։ Այո՛, ընդունում եմ, որ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ ՀԱՊկ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան՝ ՀՀ-ն , բայց նորից եմ շեշտում այդ հարցը պետք է տալ Հայաստանի իշխանություններին»,-ասաց պատգամավորը ։
«Կարող եմ վստահեցնել , որ եթե մեր քաղաքական ուժը լիներ , մեր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լիներ վստահաբար չէինք ունենա էն իրավիճակը, ինչ ունենք Փաշինյան վարչապետի օրոք»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը