23 11 2022

ՀԱՊԿ երկրները ընդհանուր առմամբ համաձայնեցրել են Հայաստանին օգնելուն ուղղված որոշման նախագիծը․ Զաս



ՀԱՊԿ երկրները, ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այդ մասին Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Մենք համաձայնեցրել ենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Նախապատրաստվել են ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների, առաջարկությունների հիման վրա փաստաթղթեր»,- նշել է Զասը։

Ըստ Զասի՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգությունների մասին տեղեկատվություն Համատեղ արձագանքման կենտրոնը ստանում է գրեթե ամեն օր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ