Չի կարելի հումանիտար աղետ թույլ տալ։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։
«Առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է ողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, հումանիտար աղետ չլինի»,–ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը