Նոր տրոլեյբուսներ են բաց թողնվել նախորդ շաբաթ: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը:
«Լա՞վն էին տրոլեյբուսները, դուրներդ եկա՞վ»,- Հարություն Երեմյանից հետաքրքրվեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ի պատասխան քաղաքապետի Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ տնօրենը նշեց, որ ինքը դրանք վաղուց էր տեսել: Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին արձագանքեց. «Հա, լավ հասկացա, էլի դժգոհ եք, կներեք, որ հարցրեցի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը