19 11 2022

Արևմուտքի գլխավոր նպատակը ոչ թե հայկական շահն է, այլ ռուսական ազդեցության կրճատումը. Գարիկ Քեռյան



Մեր տարածաշրջանը դարձել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ: «ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

«Պատահական չէ, որ նախորդ 26 տարվա բանակցային գործընթացում, նույնիսկ Արցախյան պատերազմի այդ դրամատիկական օրերին բավականին պասիվ դիրքորոշում որդեգրած այդ նույն ուժային կենտրոններն այսօր այնքան են ակտիվացել, որի իմաստը մեզ պետք է հասկանալ՝ որն է նրանց հետին միտքը: Ցավոք սրտի, այդ ակտիվության նշանակետը դարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Դա անմիջականորեն հնարավորություն է տալիս համաշխարհային ուժային կենտրոններին ազդեցության լծակներ գտնել և' Ադրբեջանի, և' Հայաստանի վրա և գնալ Ռուսաստանի ազդեցության կրճատման գեր նպատակին, և իհարկե պլաններ մշակել Իրանի և Մերձավոր Արևելքի իրադարձություններին խառնվելու համար»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ