Մեղադրանք չկար էլ, որ մեղադրանք ընդունեի, սա քաղաքական շոու էր, քաղաքական բեմականացում, փորձում են իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար անազատությունից զրկելով մեզ լռեցնել: Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։
«Հիմա ազատության մեջ եմ, բայց ես թքած ունեմ թե իրենց կողմից շնորհված ազատության, թե անազատության վրա: 2 տարի հասարակությանը համոզել էին, իբր ես կապ եմ ունեցել այդ գործի հետ, հետո էլ հասկացել են, որ հնարավոր չէ ինձ կապել դրա հետ և կարճել են, փակել են, բայց ամոթ չունեն, որ հայտարարեն, որ ես կապ չունեմ դրա հետ։ Ինձնից փորձում էին հանցագործի կերպար կերտել, բայց չստացվեց»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը