15 11 2022

Արցախի ինքնորոշման իրավունքն անտեսող որևէ միջ․ պայմանագիր ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի ուժով չի կարող վավերացվել․ Արծվիկ Մինասյան



«Ազգերի ինքնորոշումը  միջազգային իրավունքի այն հիմնասյուններից է, որն անհրաժեշտ է իրական խաղաղություն ունենալու համար։ Արցախի ինքնորոշման իրավունքը Հայաստանը պաշտպանել է Անկախության հռչակագրով՝ 1992 թվականի  հուլիսի 8ի-ի Գերագույն  խորհրդի որոշմամբ։  Հռչակագրի ուղիղ հղմամբ և  որպես ազգային նպատակի ձևակերպմամբ այն ամրագրվել է Հայաստանի սահմանադրությունում   և վերահաստատվել ՍԴ-ի որոշմամբ»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ  Արցախի հանրապետությունը նշվածէ  ՀՀ բազմաթիվ օրենքներում  և նորմատիվ իրավական ակտերում ։

«Արցախի ինքնորոշումն այն հիմնարար ու անհերքելի փաստն է , որը ոչ միայն չի կարող դուրս մնալ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված որևէ ձևաչափից ու գորրծընթացից, այլ այն միտումնավոր անտեսողն ու ստորադասողը միջազգային հանցագործ է»,-նշեց Արծվիկ Մինասյանը։  

«Ցանկացած գրավոր կամ բանավո պայմանավորվածություն, որը  կձևովորի այս փաստն անտեսելու մոտեցմամբ ոչ միայն պատերազմի շարունակական ական է, այլև՝ առ ոչինչ։ Արցախի ինքնորոշման իրավունքն անտեսող որևէ միջ․ պայմանագիր  Հայաստանի Սահմանադրության 116-րդ հոդվածի ուժով չի կարող վավերացվել «,-վստահեցրեց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ