11 11 2022

Չեմ բացառի, որ  նորից ռազմական արկածախնդրությունների ճանապարհով ինչ-որ խնդիր լուծի սա․ Արտակ Զաքարյան



 

«Հերթական անգամ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ՝ իր բոլոր կանխատեսումներով և զգուշացումներով․ հիմա  Նիկոլն ասում է այն, ինչ ասում էր ընդդիմությունը վերջին 6-8 ամիսների ընթացքում, որ «Խաղաղության համաձայնագիրը, «Խաղաղության օրակարգը» կեղծ օրակարգեր են»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ,ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևին ուղղված Փաշինյանի վերջին ուղերձներին ու մեղադրանքներին։

«Ալիևի վեջին ելույթը բացահայտեց, որ չկա, նույնիսկ ստորագրման պարագայում, չի կարող լինել խաղաղության մասին խոսք․ նկատի ունեմ չբալանսավորված խաղաղությունը։ Այս չբալանսավորված քաղաքական ռեգիոնալ իրավիճակում, հաշվի առնելով նաև աշխարհահաքաղաքական փոփոխությունները, ինչ-որ մեկը ցանկանում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղության գնալ․ սա աբսուրդ է։ Խաղաղության համար բոլորս ենք խոսում, խաղաղություն բոլորս ենք ցանկանում, բայց խաղաղղության մասին այդ ոճով խոսելը և գնալ աշխարհաքաղաքական կենտրոններում տարբեր բաներ պայմանավորվել, դա հեռացնում և վտանագում է խաղաղությունը»,- ասում է Արտակ Զաքարյանը։  

Մեր զրուցակցի խոսքով, Նիկոլ Փաշինյաի վերջին օրերի խառնված զրույցը, և՛ կառավարության նիստում, և՛ այսօր արված  գրառումները, նաև՝ երեկոյան  հրավիրած հարցազրույցում հերթական ճղճիմ արդարացման փորձերն է անելու։  

«Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր գործողությունները և իր շահերն է առաջ տանելու՝ օգտվելով  Հայաստանի իշխանության թուլամորթ, վախկոտ, անհեռատես  և սեփական շահերի դեմ տարվող քաղաքակնությունից։ Այո՛ Ադրբեջանին պետք է քննադատել, Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները  պետք է համաշխարհային քաղաքականության մեջ ի ցույց դնել, Ադրբեջանին պետք է դիմակայել, բայց երբ քո ընդդիմությունը քեզ անընդհատ զգուշացնում է, իսկ դու նույն Ալիևի հետ միասին պայքարում ես քո ընդդիմության դեմ,  հետո հասկանում ես, որ Ալիևը քեզ հերթական անգամ խաբեց ու կրկնում ես այն, ինչ անում է ընդդիմությունը, այդ մարդուն այլ  բան չի մնում  ասելու՝  որ դու գնում ես երկրորդ կապիտուլյացիային։

Ես հիմա չեմ բացառի, Աստված մի արասցե, նորից ռազմական արկածախնդրությունների ճանապարհով  ինչ-որ մի խնդիր լուծի սա,  սրան բերեն ինչ-որ մի փաստի առջև կանգնեցնեն, իսկ  հետո ասեն՝ բա ժողովուրդ ջան ինչ անեք, տեսաք օկուպացրեցին և հիմա էլ ՝ 120 քառակուսի կմ օկուպացիայի փոխարեն խոսեն 220 քառակուսի կմ օկուպացիայից»,-նշեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ