Կա ինստիտուցիոնալ խնդիր, բայց իշխանությունը որևէ ձև չի բարելավում համակարգը, քանի որ դա կմեծացնի իրավաբան-գիտանական անդամների անկախությունը և այլևս ԲԴԽ անդամների վրա հնարավոր չի լինի ճնշել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նա ինքնաբացարկի հայտ է ներկայացրել այն ԲԴԽ անդամներին, որոնց միանձնյա ընտրել է իշխող քաղաքական ուժը: Սիրանուշ Սահակյանյի խոսքով՝ մեկ այլ խնդիր է այն, որ 2018-ից սկսած ԲԴԽ-ում հաճախակի են դարձել պաշտոնանկությունները, դա ևս ճնշման մասին է խոսում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը