07 11 2022

Ռուսաստանը չի սիրում PR անել այն ամենը, ինչ անում է ՀՀ-ում և ՀՀ համար՝ գերադասելով իրական գործերը. ՌԴ դեսպան



Նոյեմբերի 7-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Վ․ Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ: Հնդիպման ժամանակ անդրադարձել է տարածվող հակառուսականության ալիքին:

«Մենք ավանդաբար նման գործունեությունը որպես PR-ի տարր չենք դիտարկել։ Մեզ համար Հայաստանն ու հայ ժողովուրդը եղբայրներ են, մեզ շատ բան է կապում։ Հայերը կազմում են ռուսական հասարակության զգալի մասը, բավական ազդեցիկ մասը։ Եվ բնականաբար, մեզ համար շատ դժվար է ինչ-որ կերպ խզել այդ կապերը։ Հավանաբար, մենք սովոր չենք նման PR-ով զբաղվել ու ինչ-որ խաղեր խաղալ այս ամենի շուրջ, ու դա չի համապատասխանում մեր մտածելակերպին», - ասաց Կոպիրկինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ