Գարեգին Նժդեհի փողոցից Մայիսի 9-ի փողոցից Արշակունյաց պողոտա հատվածում հոկտեմբերի 29-ից արգելվել է աջ կողմում ավտոմեքենաների կանգառ-կայանումը, որպեսզի թողունակությունը մեծացվի: Այս մասին նոյեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Վերջինս Հրաչյա Սարգսյանին դիմելիս երկու անգամ ասաց՝ քաղաքապետ ջան, ինչից հետո Հրաչյա Սարգսյանը կատակով արձագանքեց.
«Պարոն Սարգսյան, ոնց հասկացա՝ ինձ միակ կարոտողը դուք եք եղել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը