Zham.am-ը գրում է.
Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր չորս տարվա կառավարման արդյունքում Հայաստանը դարձրել է դիվանագիտական հարթակներում «քաղաքական ֆուտբոլի գնդակ» հասկանում է մեր հանրության մեծ մասը: Փաշինյանի գավառական բնույթի քաղաքական գործունեության արդյունքում մենք, թե որպես պետություն, և թե որպես ազգ դարձել ենք ծաղրանքի առարկա բոլորի աչքերում:
Այդ իսկ պատճառով էլ մեզ սկսել են վերաբերվել կամ հեգնանքով և ծաղրանքով, կամ էլ խղճահարությամբ, ինչպես որ կվերաբերվեին, ասենք երեխային, ով նոր է կորցրել իր ծնողներին և որբ է մնացել:
Փաշինյանի վերջին ժամանակների պահվածքը հենց այդ երեխայի պահվածքին էր նման, ով աշխարհից բողոքում էր, որ Բաքուն իրեն «ծեծում է», բայց իրեն «տեր չեն կանգնում»:
2018-ին Փաշինյանի թիմակիցների գլխավոր կարգախոսներից էր «դուխովը»: Այդ խոսքը նույնիսկ գլխարկների վրա եին տեղադրում, ցույց տալով թե ինչ քայլերի կարող են գնալ Փաշինյանի կողմնակիցները: Այսօր այդ «դուխի» մասին ոչ Փաշինյանը, և ոչ էլ իր կողմնակիցները գերադասում են չհիշել, քանի որ կհայտնվեն ծիծաղելի կարգավիճակում:
Իրականում իրենց գլխարկի վրա այսօր պիտի կպցնեին «մուրացկան եմ» բառը, քանի որ հենց դա է դարձել իրենց այսօրվա գործողությունների գլխավոր կարգախոսը:
Բայց երբեմն, երբ դրսում իրենց հիշեցնում են իրենց իրական կարգավիճակի մասին, Փաշինյանից ստանում են հրահանգ հիշել իրենց նախկին վարքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն տևական ժամանակ է ինչ ծաղրում էր Փաշինյանին, բայց նրա կողմնակիցներից ոչ մեկը ռիսկ չարեց «դուխով» պատասխանել Ադրբեջանի նախագահին: Պատճառն էլ էր պարզ, Ալիևը Փաշինյանի վախը բռնել էր և նրան նվաստացնում էր մինջև վերջ:
Իսկ, ահա, օրինակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կարելի է խայթել նրա լկտի պահվածքի համար: Այն, որ Լուկաշենկոն ոչ հարգալից պահվածք է ցուցադրում Հայաստանի նկատմամբ, կասկածից վեր է: Բայց, երբ միայն իրեն են «հիշում» Փաշինյանի ուսապարկերը, դառնում են էլ ավելի ծիծաղելի, քանզի հասկանալի է դառնում, որ Փաշինյանը, ի տարբերություն Ալիևի, Լուկաշենկոյից չի վախենում և ուրեմն նրան «դուխով» կարելի է քննադատել:
Ահա, այսպիսին են Փաշինյանի «դուխավիկները», որոնց մեջ իրականում ոչ դուխ է մնացել, ոչ էլ տարրական արժանապատվություն:
Քանզի եթե առանց խելքի սկսում ես «դուխով» քայլել կարող ես ռաստ գալ այնպիսի մեծ քարի, որի տակից կարող է և դուրս չգաս:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը