31 10 2022

Ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել. Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո ասել է, որ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն։

«Մեր ընդհանուր կարծիքով՝ շատ օգտակար հանդիպում էր։ Այն լավ մթնոլորտ է ստեղծել որոշ հիմնարար հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար։ Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ։ Անկեղծ պետք է ասեմ, որ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել։ Որոշ բաներ հեռացվել են՝ նախապես մասնագետների մակարդակով մշակված տեքստից»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, հանդիպումն օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի հանգուցալուծման հետագա քայլերի համար։

«Ռուսաստանն իր հերթին կանի ամեն ինչ՝ վերջնական և համապարփակ կարգավորման հասնելու համար», - ասել է Պուտինը։

Ըստ ՌԴ նախագահի, կողմերը պայմանավորվել են, որ «շփվելու են․ կշարունակեն այս երկխոսությունը, կշարունակեն լուծումներ փնտրել, որոնք անհրաժեշտ են այս երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ