31 10 2022

Հոգնել ենք ստատուսով պայքարողներից. Իշխան Սաղաթելյան



«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ բնական է, որ քաղաքացիներն ընդդիմությունից պահանջում են կտրուկ գործողություններ, սակայն տարօրինակ է, որ դա անում են քաղաքական գործիչները։

«Բոլորին հրավիրում եմ նոյեմբերի 5-ի հանարահավաքին, ուրախ կլինենք բոլորին տեսնել և՛ հարթակում, և՛ հրապարակում։ Ով հնարավորություն ունի այս պայքարին մի բանով օգնելու, պետք է մասնակցի։ Արդեն հոգնել ենք ստատուսով պայքարողներից։ Հայաստանում մի խումբ գործիչներ կան, որ այս ժամանակահատվածում պայքարել են, բայց այլևս դա բավարար չէ, պետք է լայն համախմբում։ Կան մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, միայն պահանջում ու քննադատում են», - ասաց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ