30 10 2022

Պուտինի ելույթը խառնեց խաղաքարտերը, Հայաստանի վարչապետին այլ բան չէր մնում անել․ ՌԴ Պետդումայի պատգամավոր

Պուտինի ելույթը խառնեց խաղաքարտերը, Հայաստանի վարչապետին այլ բան չէր մնում անել․ ՌԴ Պետդումայի պատգամավոր

ՌԴ Պետդումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Չհասցրեց մեր «Լազարյան ակումբը» ավարտել հոկտեմբերի 28-ի կլոր սեղան քննարկումը, որը Հայաստանի իշխանությունների արգելքների և սադրանքների պատճառով ստիպված եղա հեռակոնֆերանսի ձևով անցկացնել Մոսկվայի և Երևանի միջև, երբ Նիկոլ Փաշինյանին օգնության շտապեցին իր ընկերները։ Ուկրաինական «УНИАН» կայքում երեկոյան տեղադրվել է հրապարակում ««Վստահելի գործընկեր». Ինչու է Կրեմլը ցանկանում վերացնել Հայաստանի վարչապետին» վերնագրով, որում Ռուսաստանը ԱԴԾ-ն և անձամբ ես, որպես «Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում ԱՊՀ երկրների գլխավոր վերահսկիչ», կասկածվում էինք Հայաստանի Հանրապետության վարչապետին սպանելու ցանկության մեջ։ Խորամանկ ծրագիրն այն էր, որ Երևանում հրապարակային միջոցառման քողի տակ Հայաստանի խոսնակի, փոխխոսնակի և արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ ռուս-հայկական հարաբերությունները քննարկելու ժամանակ Փաշինյանի արևմտյան ընկերներին տագնապ պատճառեր, և այդ ֆոնին իրականացնել ահաբեկչություն և վերացնել վարչապետ։ Որ փնտրեին արևմտյան հետք, ոչ թե ռուսական։

Այս անհեթեթությունը, իհարկե, սկսեցին տարածել ադրբեջանական և ֆեյք կայքերը, որոնք գոյություն ունեն համացանցում քնած ռեժիմով, և ապատեղեկատվությունը սկսեց ֆոն ստեղծել հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նախօրեին։

Միգուցե չարժեր սրա վրա ուշադրություն դարձնել, եթե չլիներ Ուկրաինաի և Ադրբեջանի կողմիգ ցուցադրված Հայաստան մուտքի արգելքի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին օգնության հասնելու հուզիչ ցանկությունը։ Ասա ով է ընկերդ...

Ի դեպ, հոկտեմբերի 28-ի մեր քննարկման վերջում հայաստանյան կիսապաշտոնական լրատվամիջոցներում հակառուսական արշավի մեխանիզմի շատ հետաքրքիր վերլուծություն կատարեց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական առաջատար հեռուստաալիքների հաղորդումները վերլուծելուց հետո նա հաշվարկել է, որ, օրինակ, այս ընթացքում 14 հակառուսական փորձագետներ այցելել են Պետրոս Ղազարյանի առաջատար վերլուծական հաղորդմանը առաջին ալիքով, որոնցից 10-ը ուղղակիորեն ներկայացնում է իշխանություն, ընդդիմությունից միայն մեկ պատգամավոր։ «Հանրային քննարկում» ծրագրում 24 փորձագետներից 19-ը հավատարիմ են եղել հակառուսական տեսակետներին, մեկը ներկայացնում էր ընդդիմությունը, մյուսը՝ չեզոք։ «Տարբեր կարծիքներ» հաղորդաշարում 18 հոգուց 11-ը պահանջներ են հայտնել Ռուսաստանի դեմ։ Եվ այսպես շարունակ։ Վլադիմիր Պուտինին անվանեցին «նոր Թալեաթ», պահանջում էին դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթերից շպրտել ռուսական ալիքները և ապառուսականացում՝ ի շահ «Հայաստանի վերջնական ապագաղութացման»։ Հայաստանի իշխանությունները պարզապես աչք չեն փակում այս ամբողջ օրգիայի վրա, դրան մասնակցում են վարչապետի մերձավոր մարդիկ՝ խրախուսված իշխանամետ կառույցներից։

Վլադիմիր Պուտինի ելույթը Վալդայի ֆորումում և ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ խառնեցին խաղաքարտերը, Հայաստանի վարչապետին այլ բան չէր մնում, քան պաշտպանել Պուտինի ասածը։ Բայց նույնիսկ այստեղ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե Ռուսաստանին չփոխանցեր Ղարաբաղի ամբողջական հանձնմանը համաձայնվելու և հակամարտության գոտում հայ բնակչության կյանքի ու իրավունքների երաշխավորման պայքարի միջև ընտրությունը։ Ես ամենևին չեմ բացառում, որ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կփորձի արդարացնել Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունները՝ վիրավորանքներով պայթեցնելով իր կուրսի անկախ գնահատականները ռուսական հասարակական կարծիքում և հայկական սփյուռքում։ Ակնկալիքը նրանում է, որ Ռուսաստանի նախագահը ժամանակ չի ունենա վերլուծելու, թե ով է մեղավոր ինչպես «Նավապետի աղջիկը» վեպում՝ «... և կպատժի երկուսին էլ»։

Բայց, ինձ թվում է՝ իրադարձությունների սկզբից Ուկրաինայում, իսկ իրականում շատ ավելի վաղ Ռուսաստանում նրանք սովորեցին տեսնել խոսքի և գործի տարբերությունը։ Եվ ոչ միայն Հայաստանում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ