![](/images/logo.png)
![](/templates/yerevantoday/images/logo_small.png)
Երևանն այսօր
Նոր ինքնաթիռը Բաքու են տարել Իտալիայի պաշտպանության նախարարն ու ԱԳ փոխնախարարը․ լուսանկարներ
26 06 24
![Նոր ինքնաթիռը Բաքու են տարել Իտալիայի պաշտպանության նախարարն ու ԱԳ փոխնախարարը․ լուսանկարներ](/media/k2/items/cache/a89b645f5a75f9d92bf02fc99fa778ca_XS.jpg)
26 06 24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, վայն ու ժամկետները կորոշվեն ավելի ուշ։
Այդ մասին լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք արդեն ասել ենք, որ նման եռակողմ հանդիպում նախապատրաստվում է։ Հուսով ենք, որ այն տեղի կունենա։ Տեղի և ժամկետների մասով մենք ձեզ լրացուցիչ կհայտնենք», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին՝ հոկտեմբերի 31-ին սպասվում է արդյո՞ք եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կարող է մեկնել Սոչի ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը