Շատերը չեն հասկանում ավելի կարեւոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները միաժամանակ' Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետեւանքներից հանդերձ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետ Ստեփան Դանիելյանը։
«Շատերը չեն հասկանում, որ Հարավային Կովկասում կարող է լինել խաղաղություն միայն այն դեպքում, երբ լինի ուժերի ու շահերի բալանս Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ։
Չեն հասկանում նաեւ, որ եթե չորրորդ կողմն է մտնում տարածաշրջան, ապա խախտվում է ուժերի բալանսն, իսկ դա նշանակում է պատերազմի հավանականության մեծացում։
Սակայն դա դեռ ոչինչ, չեն հասկանում ավելի կարեւոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները միաժամանակ' Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետեւանքներից հանդերձ։
Վրաստանը մի անգամ դրա համար պատժվել է, Ադրբեջանը դրա համար մի օր պատժվելու է, բայց Հայաստանն ինչու է նման փորձ անում, այն էլ այն դեպքում, որ Հայաստանի տարածքային անվտանգությունն այսօր ապահովում են մեր սահմանների մոտ կուտակված իրանական զորամիավորումներն, այլ ոչ թե ԵՄ դիտորդները։
Հիմա Հայաստանի քաղաքական իշխանությունները նման փորձ են անում։ Դա կարող է վատ վերջանալ, եթե չլրջանան։ Հույս ունեմ, որ Իրանի արտգործնախարարը եւս մի անգամ դա Երեւանում բացատրել է»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը