Իրանի համար բացարձակ անընդունելի են տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխություն, պատմական սահմանների փոփոխություն։ Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, կարծիքներ եւ մտահոգություններ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք նույնպես քննարկել ենք»,-ասել է նա։
Նա նշել է Իրանի համար տարածաշրջանում ներքին ներկայացուցիչների գործունեության կարեւորությունը։ Ըստ նրա՝ այդ թվում է «3+3» հարթակը։
«Մեր ներկայությունը Երեւանում հաստատում է Հայաստանի եւ Իրանի դարավոր կապը»,-հավելել է Աբդոլլահիանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը