13 10 2022

Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին․ Մոհամմադ Ջամշիդի

Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին․ Մոհամմադ Ջամշիդի

Թեհրանը կրկին հայտարարել է Հայաստանի հետ պատմական սահմանների փոփոխման անթույլատրելիության մասին: Miran Press պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Ջամշիդին։

«Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հստակ հասկացրել է՝ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին», -ասել է նա:

«Թեհրանը նաև դեմ է տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայությանը»,- հավելել է Ջամշիդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ