Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, «Ազատության» թղթակիցն այսօր հարցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ժամանել է Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։
Էրդողանը հստակ պատասխան չի տվել:
«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», - ասել է Թուրքիայի նախագահը, առանց հավելյալ մանրամասների։
Մինչ օրս Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման բանակցություններ են սկսել առանց նախապայմանների։ Չնայած դրան, Անկարան շարունակում է Հայաստանի հետ հաշտեցումը կապել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ և հրապարակավ աջակցել Բաքվին, նաև Հայաստանի դեմ վերջին հարձակումից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը