Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց Պատերազմ, թե՞ խաղաղություն հոդվածի հրապարակումից հետո, ապա նիկոլը հրաժարական է տալու Հավաստի աղբյուրի արկածախնդիր հրապարակումների հետևանքով։
Իհարկե, անկախ նրանից կիսում ենք Տեր-Պետրոսյանի մոտեցումները, թե ոչ, ստիպված ենք արձանագրել` այդ հոդվածի մակարդակն ուր, Հավաստի աղբյուրի վտանգավոր և ցածրակարգ գրառումներն ուր։
Այս ամենն արդեն ոչ միայն անլուրջ է, այլ արդեն շատ վտանգավոր։ Այս ամենից արագ ազատվել է պետք։
Վստահ եմ, արդեն ՔՊ ում ևս հասկանում են, որ նա վտանգավոր գծեր և սահմաններ է անցնում, որը նոր աղետ է բերելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը