Պեսկովը հիմարություն է անվանել հայկական պարբերականների հրապարակումներն այն մասին, թե Մոսկվան իբր ձգտում է հասենլ նրան, որ Երեւանը անդամակցի Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետությանը։
«Ոչ, սա հերթական հիմարությունն է»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը հղում կատարելով «հավաստի աղբյուրներին» ներկայացրել էր Ադրբեջանի պահանջները Հայաստանից, այսօր Փաշինյանի ընտանեկան կայքը հրապարակել է երկրորդ մասը՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ:
«Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար»,- նշում է թերթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը