ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է․ Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետին է ներկայացրել ՀՀ-ում առաքելության աշխատանքի նախնական արդյունքները, հաղորդում է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ստանիսլավ Զասն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Միացյալ շտաբի ղեկավարի գլխավորությամբ առաքելությունը Հայաստան է ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն:
Առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված զեկույց է նախապատրաստվում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Զեկույցում կլինեն նաև իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը