29 09 2022

Ո՞ւր էր կորել Սուրեն Պապիկյանը

Ո՞ւր էր կորել Սուրեն Պապիկյանը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուր այցելած  իշխանական  պատվիրակության  կազմում  չէր  և այդ օրը ու պատերզմի տարելիցին ևս ոտք չդրեց Եռաբլուր։

Ուժայիններում խոսում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն առհասարակ «թեմայի մեջ չէ» վերջին 7 օրերին, նախարարություն չի գնում, պատշաճ աշխատանքի ներկայացել է օգոստոս ամսից մինչև սեպտեմբերի 15-ը։ Չմոռանաք՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա թշնամու հարձակումից հետո Ջերմուկի, Կապանի Գեղարքունիքի ուղղություններով տարաբնույթ ֆորմատներով այցեր ու հանդիպումներ եղան, բայց Պապիկյանը բացակա էր, չկար։  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Վայոց Ձոր այցելեց, շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպեց, կրկին առանց նախարարի ուղեկցության։

Սուրեն Պապիկյանը չկար անգամ դեսպանների հետ Ջերմուկում կարևորագույն հանդիպմանը։

Նախարարությունից ակնարկում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը միտումնավոր է պասիվացել այս շրջանում՝ խուսափելու համար  ՀԱՊԿ պատվիրակության հետ երևանյան հանդիումներից։

ՊՆ լրատվական վարչությունից մեր հարցադրումներին բավական ողորկ ու թերի պատասխան են տվել՝ ըստ էության չպարզաբանելով Սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակման օրերին ու դրանից հետո ուր է կորել Պապիկյանը։

«Պաշտպանության նախարարը լիարժեք իրականացնում է իր գործառույթները: Լուրերը, թե բացակայում է նախարարությունից, չեն համապատասխանում իրականությանը: Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր չի այցելել, քանի որ  ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության պատճառով, պաշտպանության նախարարը, անհետաձգելի հարցերի լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված, աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում»,- ասված է ՊՆ-ից Yerevan.Today-ին ուղարկած պատասխանում:

Նշենք, որ Հայստանյան իշխանությունների խուսափոխական կամ զգուշավոր մոտեցումը բավականին բուռն քննարկվում էր մամուլում, և քաղաքագետները նկատել էին, որ «տարօրինակ զուգադիպությամբ», արևմտյան երկրներ հանդիպումներից առաջ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանն ակնհայտորեն խույս են տվել  Երևանում գտնվող ՀԱՊԿ ներկայացուցչության հետ հանդիպումներից։ Սրա վերաբերյալ հետագայում ռուսական կողմից պարզաբանում տարածվեց առ այն,  https://yerevan.today/all/politics/111746/zasy-chi-handipel-nikol-pashinyani-het,-qani-or-pashinyany-meknel-er-nyou-yorq որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Փաշինյանը մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ ՀԻշեցնենք, ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 13-ին կազմակերպության Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումից հետո։

Զասը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, սակայն Փաշինյանի հետ բանակցություններ չեն եղել։

 

 Սյուզի Բադոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ