28 09 2022

Արա, խնդրելը ո՞րն է, դուք իշխանություն եք. խաղողագործը՝ իշխանություններին



Բա իմ տեղն ով պետք է աշխատի գյուղում, ով պետք է մշակի էդ հողը: Կառավարության մոտ խաղողագործների բողոքի ակցիայի ժամանակ ասաց գյուղացիներից մեկը՝ անդրադառնալով նախարար Քերոբյանի հայտարարությանը, ով առաջարկում էր գյուղում աշխատանքը թողնել և գալ քաղաքում բանվորություն անել:

«Գործարանը սեփականաշնորհել են, նվեր են տվել իրենց, մեզ ամենքիս մի հեկտար հող են տվել, որի վրա աշխատել ենք, մեկը սարքել ենք երկու, երկուսը երեք և մեր արտադրածից մենք հաճույք ենք ստանում: 

Ոնց որ իմ երեխայի վիզը դնեմ կտրեմ, եթե մի վազի կպնեմ, ինչի՞ են ստիպում ես հանցագործ դառնամ, էդ այգիները քանդեմ: Ես 15-20 միլոին փող եմ ներդրել էդ այգիների վրա, որն իրենք տվել են տոկոսով: Հիմա ինչի են ստիպում, որ մենք դառնանք հանցագործ, էս ինչ քաղաքականություն է»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ