09 09 2021

Խաղողագործները նորից ճանապարհ են փակել

Խաղողագործները նորից ճանապարհ են փակել

Արարատի մարզի խաղողագործներն այս պահին փակել են մայրաքաղաք տանող մայրուղին: Գյուղացիները պահաջում են կառավարությունից լուծել խաղողի մթերման խնդիրը: Ճանապարհը փակելու համար նրանք օգտագործում են բեռնատար մեքենաներ:

Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստին էկոնոմիկայի նախարարը զեկուցել է, որ ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և ակնկալվում է, որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Իսկ սա արդեն այս խնդրով երկրորդ դեպքն է, երբ ճանապարհ է փակվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ