27 09 2022

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր. Իշխան Սաղաթելյան



«Ինչ-որ տեղ բնական եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը, որ պատրաստ է պատասխանատվություն կրել Նիկոլ Փաշինյանի նոր կապիտուլյացիա ստորագրելու պարագայում։ Բայց, առնվազն, Դաշնակցության անունից կարող եմ հստակ ասել, որ  ոչ միայն չենք խրախուսում և պատրաստ ենք օգնել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, այլ մեզ հասու բոլոր միջոցներով  փորձելու ենք կանխել , խոչընդոտել, այդ թվում՝  հեռացնել  իշխանությունից, որպեսզի  երկիրը չբերի նոր կապիտուլյացիայի»,-այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Լևոն  Տեր-Պետրոսյանը նույն բառերն ասել  է 1992  և 1997 թվականներին․  իր տեսակետն է եղել, որ այլ տարբերակ չկա, պետք է հանձնել Արցախը,  Ադրբեջանի և Թուրքիայի հետ կնքել «խաղաղության» պայմանագիր, բայց նրան իշխանությունից հեռացնելուց հետո փաստվեց , որ ճանապարհ կա․  եկավ նոր իշխանություն,  ցույց տվեց, որ այլ ճանապարհ կա, երկիրը 20 տարի  ապրեց խաղաղ, տնտեսությունըբ զարգացավ , բանակը վերակառուցվեց»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ