24 09 2022

Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը. Էդուարդ Շարմազանով

Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը. Էդուարդ Շարմազանով

Հայտարարել է խաղաղության դարաշրջան,բայց հիմա պատերազմի «աչքալուսանք» է տալիս։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

 

«Նիկոլի ու նիկոլիզմի հանցավոր անգործությունը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես պահանջել է միջանցք։

Ավելին. ակնհայտ խոսել է նույնիսկ պատերազմով միջանցք բացելու մասին։

Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ու հայտարարում՝ապագա կա։

Մեր բոլոր նախազգուշացումներին,որ պետք է ամրապնդել բանակն ու անվտանգությունը՝ զբաղված էր պրեմիա բաժանելով ու բանակից 24 միլիոնիվ ազատվելու նախագիծ առաջարկելով։

Նիկոլը,խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։

Երբ ասեցինք՝ չի կարելի նման քայլի գնալ,պատասխանեցին՝ միջանցք տալուց խուսափելու համար տվեցինք։

Բայց Ադրբեջանը եւ միջանցք ուզեց,եւ ագրեսիա իրականացրեց։

Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ։

Նա խաբել է ձեզ։

Հայտարարել է խաղաղության դարաշրջան,բայց հիմա պատերազմի «աչքալուսանք» է տալիս։

Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը պատերազմին պատրաստ լինելու համար։

Ոչինչ։

Նույնիսկ զենք չի կարողացել բերել բանակի համար։

Բայց շուտով կլսենք սուպերհայրենասիրական կոչեր ու նոր սարդարապատներ տալու ելույթներ Փաշինյանի կատարմամբ։

Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը։

Այս անգամ էլ մեղավոր կկարգվեն ռուսները,չեմ բացառում անվտանգության ու պաշտպանության համակարգերի բարձրաստիճան սպաները:

Շատերը կմոռանան ,որ պատերազմը բերել է Նիկոլը։

Արդյունքում կդառնանք թուրքական վիլայեթացման ենթակա տարածք։

Եթե դեմ ենք սրան,ուրեմն բոլոր պետական,հոգեւոր ու հասարակական առաջնորդներն ու ինստիտուտները ,ինչպես նաեւ մտահոգ քաղաքացիները շտապ պետք է այլընտրանքային քայլեր ձեռնարկեն /ձեռնարկենք/ այս սպասվող զուլումից խուսափելու համար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ