ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ.
1. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,-նշված է Սիմոնյանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ասուլիսի ժամանակ տեխնիկական խնդիրներ էին գրանցվել և թարգմանությունը պատշաճ չէր իրականացվել, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն այդ ընթացքում գտնվում էր պաշտոնյաների համար նախատեսված հարթակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը