Հայաստանը թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում, կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանը թե՛ անվտանգային, և թե՛ տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից։
Ո՞նց է լինում, որ Արևմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»։
Ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։
Խալխի պետության պաշտոնյաներին եռագույնով դիմավորելը ե՞րբ դարձավ ինքնիշխանության նշան։
Բա սուվերենությունից էիք խոսում․․․
Հուզական լուծումներն անթույլատրելի են։
Հայաստանը թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում։
Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են։ Իհարկե՝ ոչ։
Ու՞մ տված զենքով է հայ զինվորը պատերազմել թշնամու դեմ՝ Ռուսաստանի։
Էժան գազի, էլեկտրաէներգիայի ու 50.000 տոննա ձրի զենքի մասին էլ կլռեմ։
ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը…
Արևմուտքին պետք է ՌԴ-ի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը։
Չի լինելու»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը