16 09 2022

Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 10.900 հեկտար օկուպացված է. Արտակ Զաքարյան

Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 10.900 հեկտար օկուպացված է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. 

«ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին՝ 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այսինքն սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք, կամ 6400 հեկտար: 2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի հատվածում ներխուժել և օկուպացրել էր 45քառ./կմ կամ 4500 հեկտար տարածք: Այսինքն, այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10.900 հեկտար օկուպացված է:

Վաղը դեռ չգիտենք, թե ի՞նչ է լինելու, այսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ ենք անելու: Քննարկում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ով ի՞նչ ասաց, սպասում ենք ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցին և հետևում ենք Սամարղանդում տեղի ունեցող ՇՀԿ գագաղաժողովի արդյունքներին: Արցախի հետագա ճակատագրի մասին էլ չեմ խոսում: Լավ, բա հետո՞…»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ