ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ընթացիկ շաբաթվա վերջին կմեկնի Հայաստան՝ աջակցելու Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրին։ Այս մաին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով այցին քաջատեղյակ երկու անձանց։
Ըստ աղբյուրի, Նենսի Փելոսին Երևան կգա Բեռլինից, որտեղ մասնակցելու է G-7 խոսնակների գագաթնաժողովին։ Հայաստանի մայրաքաղաքում նախատեսված են նրա հանդիպումները Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը