ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին՝պատրա՞ստ է ՔՊ-ն իր ներսում քննարկել Նիկոլ Փաշինյանից բացի մեկ այլ թեկնածուի դեմքով իմպիչմենտի հարցը, որն այսօր առաջարկվել էր ընդդիմության կողմից՝ ընդգծելով, որ ՔՊ նոր թեկնածուն չպետք է լինի պատերազմի պարտության դեմք ունեցող , ՔՊ-ի հետ ասոցացվող մեկը։ Այս հարցին ի պատասխան՝ Վիգեն Խաչատրյանն ասել է, որ Փաշինյանից բացի այլ թեկնածու չկա ու առհասարակ ՔՊ-ն վարչապետի իմպիչենտի պատճառներ չի տեսնում, որ ընդդիմության հետ այդ գործընթացը կազմակերպելու քննարկումներ սկսի։ Ավելին, նրա համոզմամբ՝ երկրում քաոս չկա, որ ելքեր գտնվեն:
«Ձեր ակնոցներով երկրում ներկա վիճակը քաոս է, իմ կանոցներով քաոս չի, դուք որտե՞ղ եք քաոս տեսնում։ Մեր և ձեր տարբերությունը մեծ է․․ այո հիմա կասեք դուք հայ եք, մենք չէ, բայց դուք քաղաքական օրակարգը ուրիշ գույներով եք ներկայացնում»,-ասաց Վիգեն Խաչատյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը