Լավրովի հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, որ Ռուսաստանը կարող մեզ հանկարծակիի բերի ու ասի՝ որոշել եմ հեռանալ: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Կարող է այդպես էլ լինել: Այսինքն մենք որեւէ հեռանալու պահանջ չենք դրել, մենք համագործակցության կողմնակիցն ենք։ ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը մտահոգություն է առաջացնում, որ իրենք հավանաբար պատրաստվում են հեռանալ, որը մեզ համար ցանկալի չէ: Սա սադրանք է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը