26 06 2023

Կան ՔՊ-ականներ, որոնց հետ եթե մի բան պատահի, կգնամ երկու առիթին էլ․ ընդդիմադիր պատգամավոր



 

Խորհրդարանում այսօր՝ հունիսի 26-ի արտահերթ նիստի ժամանակ, միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Բանն այն է, որ ընդդիմադիրներից և ոչ մեկը չի մասնակցել ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին, ինչը դժվար են ընկալում ՔՊ-ականները։

Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով միջադեպի պատճառին, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց․ «Դա է՞ մեր երկրի պրոբլեմը։ Այսինքն, որ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն եմ, բոլորի թաղումներին պետք է մասնակցե՞մ։

Ես գնում եմ սովորաբար այն մարդկանց հուղարկավորություններին և հոգեհանգստի արարողություններին, որոնց ճանաչում եմ, հարազատների կամ ընտանիքի անդամների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ։ Ես երբեք Վիգեմ Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ։ Երբեք։ Եվ դա իմ անձնական որոշումն է՝ մասնակցել, թե ոչ։

Կան ՔՊ-ականներ, որոնց հետ, եթե Աստված մի արասցե, մի բան պատահի, կգնամ երկու առիթին էլ։ Մենք էսօր Արցախում չունենք հումանիտար առաքման որևէ հնարավորություն, ունենք լրջագույն էներգետիկ պրոբլեմներ, ունենք սահմանում պրոբլեմներ ու քննարկում ենք ինչ-որ մեկի թաղմանը մասնակցել-չմասնակցելու հա՞րց»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ