14 09 2022

ՔՊ ուսապարկերը Ջերմուկում, Սիսանում, Գորիսում կատարվողը համարում են սահմանային միջադեպ. Աննա Մկրտչյան



Եթե ​​Փաշինյանն իշխանության մնա, մեր գոյությունն աշխարհում մի քանի ամսվա խնդիր է։ Այս մասին «Հայկական օրակարգ. Քաղաքական սեպտեմբեր. ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները, որոնք գիտեին մոտալուտ ագրեսիայի մասին, փորձում են քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը որպես սահմանային միջադեպ ներկայացնել։ Բացի այդ, նրանք փորձում են մեզ համոզել, որ մենք բոլորս ենք մեղավոր։

«Մեզ փորձում են Նիկոլին արդարացնելու և նրա իշխանությունը երկարաձգելու հաջորդ միֆը հրամցնել, թե բոլորս ենք մեղավոր: Պատերազմի, պարտության, դավաճանության մեջ կա կոնկրետ հասցեատեր»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ