10 09 2022

Այդպես էլ չսովորեցինք, որ վշտի վրա փող աշխատելը մեղք է․ Գեղամ Նազարյան

Այդպես էլ չսովորեցինք, որ վշտի վրա փող աշխատելը մեղք է․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է արցախյան երրորդ պատերազմում, գրում է.

«Սուրբ Խաչի տոնից մեկ օր առաջ, սեպտեմբեր 10, Երեւան, Խորենացի փողոց։

Այստեղ սովորաբար ծաղիկ չեն վաճառում։ Այսօր վաճառում են, սովորականից բարձր գներով, անհամեմատ բարձր գներով։ Ծաղկավաճառները գիտեն որ այսօր, վաղը, մյուս օրը դեպի գերեզմաններ այցերը շատ են լինելու։ Գիտեն ու օգտվում են մարդկանց սգից, վշտից ու դժբախտությունից։
Սրանք եւս մասնակցում են ընտրություններին, սրանք մասնակցում են մեր երկրի ներկայի ու ապագայի որոշմանը։

Սրանք հենց մայրաքաղաքում, հենց բուն փողոցում շարել են իրենց ծաղիկները ու անհամբերությամբ սպասում իրենց զոհերին, իսկ զոհերը շատ են լինելու։

Ու մենք այդպես էլ չսովորեցինք, որ վշտի վրա փող աշխատելը մեղք է, մենք չսովորեցինք, որ մայրաքաղաքը բազառ չէ։

Հրաշալի ժամանակներ են այս տեսակի համար, դրա համար էլ նայում են աչքերիդ ու ասում` է թող չզոհվեին..»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ