Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ աշխատանքները հենց այս իշխանության պատճառով, սա գործողության ձև է նպատակին հասնելու համար: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Ես հուսով եմ, որ շատ արագ ժողովուրդը կհասկանա, թե ինչ արհավիրքներ են սպասվում և մենք այս վիճակից դուրս կգանք, մեր գործողությունները միտված են նրան, որ ճնշում գործադրենք, որ նաև միջազգային հանրությունը հասկանա, որ այս մարդու հետ անհնար է գործ բռնել, նա անհուսալի գործընկեր է»,-ասաց նա:
Գեղամ Նազարյանն անդրադարձավ Ալեն Սիմոնյանի այն պնդումներին, որ ընդդիմությունբը չի բողոքարկել ԱԺ ընտրությունները:
«Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ կարդալ և ուսումնասիրել ՍԴ որոշումը, այդ դեպքում նա կծանոթանա նաև այն խնդիրներին, որոնք արձանագրել է հենց ՍԴ-ն: Նա այնքան է տարված եղել իր մեքենայով և Բալի այցերով, որ նույնիսկ չգիտի, թե ինչ է կատարվել երկրում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը