09 09 2022

Ադրբեջանը նոր պատերազմական գործողությունների համար լեգիտիմ հիմք է նախապատրաստու՞մ․ zham.am

Ադրբեջանը նոր պատերազմական գործողությունների համար լեգիտիմ հիմք է նախապատրաստու՞մ․  zham.am

zham.am-ը գրում է․

Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություններով է հանդես գալիս , թե իբր հայկական կողմը անընդհատ գնդակոծում է Ադրբեջանին՝  Քարվաճառի ուղղությամբ: Մինչդեռ իրականում, ադրբեջանական զինված ուժերն են մեր արևելյան հատվածի մի շարք տեղերից անընդհատ կրակահերթեր բացում, կարծես մեսիջ ուղարկելով, որ մի օր նրանք կարող են սկսել ավելի ծավալուն ռազմական գորոծողություններ: Ըստ էության, ադրբեջանական բանակի կողմից նման հայտարարություններն ունեն մեկ նպատակ, այն իքս պահին, երբ որոշում կայացնեն «անընդհատ շարունակվող կրակահերթերի պատճառով»:

Սակայն, այսօր, երբ պարզ է դառնում, որ բրյուսելյան հանդիպումը անարդյունք է անցել, ադրբեջանական պետական շրջանակները գրեթե չեն էլ թաքցնում, որ «եթե հայկական կողմը չընդունի ադրբեջանական հինգ սկզբունքները և շարունակի դրան զուգահեռ արծածել նաև արցախյան հարցը, ապա Բաքուն ուժով կստիպի Երևանին համաձայնվել Ադրբեջանի պահանջների հետ»:

Ադրբեջանի այս սպառնալիքները հուշում են, որ նրանք հույս ունեն, որ ներկայիս Հայաստանի իշխանությունները մինչև այս տարվա վերջ կհամաձայնվեն ստորագրել Բաքվի հետ այդ «խաղաղ» կոչվող պայմանագիրը, որտեղ Արցախի խնդրի մասին ոչ մի լրացում չի լինի:

Մինջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, «հասկանում են» Հայաստանի դիրքորոշման տրամաբանությունը, բայց Բաքուն այս հարցում որոշում է կայացրել «ուժի պարտադրանքի» միջոցով ստիպել Հայաստանին ընդունել իր պայմանը: Այստեղ հաշվարկել են, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, միջնորդները պատրաստ չեն լինի դիմադրել Բաքվին պրակտիկ դաշտում: Բացի այդ, Բաքուն հույս ունի, որ իր այդ համառությամբ կփոխի խաղի ողջ կանոնները, որոնք կային արցախյան հարցի վերաբերյալ:

Ըստ էության կարելի է ասել, որ Բաքուն փորձելու է շանտաժի ձևով ստիպել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ղազագիր ստորագրել, հակառակ դեպքում սպառնալ, որ կարող է ներխուժել նոր հայկական տարածքներ:

Այս հարցում  Փաշինյանի «խեղճ» պահվածքը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ Վլադիվաստոկում կարելի է հասկանալ: Բայց դժվար է հասկանալ, թե ինչու է այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանի թիմակից Սուրեն Պապիկյանն ԱՄՆ-ում թույլատրելի համարում հնարավոր ամերիկյան զինված ուժերի ներկայությունը մեր տարածաշրջանում «խաղաղապահ» ուժերի տեսքով:

Եթե Փաշինյանին թվում է, թե Պուտինի շրջապատում տեղյակ չեն լինի Պապիկյանի վաշինգտոնյան հայտարարություններից, ապա չարաչար սխալվում է:

Պարզապես ափշել կարելի է ներկայիս իշխանության այս աստիճանի անպատասխանատու պահվածքի համար:

Քանզի Փաշինյանը չի հասկանում, որ իր այս «խորիմաստ» քայլերով ավելի է մեծացնում Ադրբեջանի ագրեսիվությունը, քանզի նրանք էլ են հետևում, թե Պապիկյանի հայտարարություններին, և թե ռուսների նյարդայնությանը:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ