04 08 2021

Ինքն իր վրա «անբարոյականի զավակ լինելու» քֆուր դրած ՔՊ-ականը ԱԺ-ում խոսում է մարդու արժանապատվությունից

Ինքն իր վրա «անբարոյականի զավակ լինելու» քֆուր դրած ՔՊ-ականը ԱԺ-ում խոսում է մարդու արժանապատվությունից

Politik.am-ը գրում է․

«Ազգային Ժողովում նախկին ԲՀԿ-ական, իսկ հիմա ՔՊ անդամ Սերգեյ Բագրատյանը խոսեց մարդու արժանապատվությունից․

«Ընդդիմությունից մեկն ասում էր՝ եթե այս իշխանությունը վերընտրվի, երկրից կհեռանամ. ինչո՞ւ եք շարունակում մնալ երկրում, երբ օրինական ճանապարհով վերընտրվեց այս իշխանությունը»,-ասաց Սերգեյ Բագրատյան։

Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և այդ  ընթացքում հայտնաբերվեցին Ծառուկյանի համախոհների կողմից գրված ձեռագիր երդումներ, որոնցում նրանք իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն էին հայտնում Ծառուկյանին։ Երդումներից մեկի տակ դրված էր նաև Բագրատյանի ստորագրությունը (Աղբյուրը այստեղ)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ