07 09 2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը կայցելի Հայաստան

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը:

«Մենք հույս ունենք, որ սա տարածաշրջան կատարվելիք այցերը պարբերական բնույթ կունենան։ Նա մեկնոմ է այս երեկո ու կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Այդ երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը»,- ասել է փոխխոսնակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ