Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սփյուռքը անսպառ գործոն չէ, ընդամնենը մի քանի տասնամյակ, և այսպիսի հակասական և հարափոփոխ քաղաքականության պարագայում սփյուռքից կմնան միայն հուշեր: Ժամանակակից պրագմատիկ գլոբալիզմի դարաշրջանում ազգային ինքնության պահպանման գործընթացները՝ ուղղակի կամ անուղղակի ևս առանձնակի չեն խրախուսվում անգամ ժողովրդավարական օտար երկրներում, ուստի հաջողություն գրանցվում է միայն այն պարագայում, երբ այդ դերը անթաքույց ստանձնում են ազգային կառավարությունները, համագործակցելով ազգային կրոնական կառույցների հետ, որպիսիք են՝ Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան և այլն: Արդեն ներկա պահին հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը չի տիրապետում հայերենին, իսկ Հայ Եկեղեցին էլ ճարահատյալ պատարագների մի մասն անցկացնում է անգլերեն: Մայրենի լեզվով դասագրքերը ինչպես ուղարկվում, այնպես էլ կապոցներով մնում են պահարաններում՝ չնչին բացառությամբ: Ընդ որում, խնդրին ուժերի ներածին չափով լուծում է տալիս Հայ Եկեղեցին՝ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների համակարգով:
Եթե սեղմ ժամկետում համակարգային քայլեր չձեռնարկվեն, ապա ցավով կարող ենք արձանագրել, որ Սահմանադրությամբ ամրագրված անչափ առանցքային մի հիմնադրույթ ևս կմնա թղթի վրա. «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը» (19-րդ հոդված):
Սփյուռքից ակնկալիք կարող ենք ունենալ, եթե ինքներս աշխատանք տանենք և իրենց նկատմամբ ունենանք տարրական հոգատարություն ....
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը