30 08 2022

Իրենց տունը վառած բնակչի նկատմամբ քրգործ հարուցելով իշխանությունը հաճոյանում է Ադրբեջանին. Հովհաննես Հարությունյան



Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից իրականացվում է դավաճանական քայլ, իրենց տունը այրած քաղաքացիների նկատմամբ քրգործ հարուցելը արդեն պղծություն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության  հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«Ինձ հետաքրքիր է, թե իրավական ինչ հիմնավորմամբ է այս մարդկանց դեմ գործ հարուցվելու, այս քայլը գալիս է ապացուցելու, որ իշխանությունները որևէ սահման չունեն, սա Ադրբեջանին հաճոյանալու քայլ է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ