«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լուռ է նաև «նախագահը»։ Վախեցա՞վ․․․․
Երեկ գրել էի, որ կառավարությունը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, չի պատասխանել իմ ուղարկած պաշտոնական հարցմանը։ Տեղեկացնում եմ, որ մեկ այլ հարցմանս չի պատասխանել նաև ՀՀ նախագահի բարձր աթոռը զբաղեցնող նախկին ՀՀՇականը։ Զարմանալի չէ․ թե՛ կառավարությանը, թե՛ նախագահին նշանակել է մի մարդ, և ակնկալել, որ այդ երկու ինստիտուտները տարբեր վերաբերմոնւնք կցուցաբերեին, անիրական էր։
Ս․թ․ օգոստոսի 8-ին հարցում էի ուղարկել նրան, ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան, արդյոք Հայաստանի Հանրապետությունը և նրա «գլուխ» հանդիսացող դաշնակահար-նախագահը շարունակու՞մ են պնդել, որ
Ըստ այդմ, հարցրել էի, որ եթե նա դեռևս հավատարիմ է նախագահի պաշտոնական կայքի վրա տեղադրված այդ սկզբունքներին, ապա ինչպես է վերաբերվում «Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հորդորներին» և Բերձորն, Աղավնոն ու Ներքին Սուսն Ադրբեջանին հանձնելուն։ Պատասխան չեղավ։ Արդյոք նախկին ՀՀՇ-ականը վախեցավ պատասխանել, թե՞ իր հետ նամակագրությունն են արգելել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը